Դուք արժանի՛ եք երջանիկ լինելու
Ստացեք պրոֆեսիոնալ հոգեբանական անհատական խորհրդատվություն մագիստրոսի աստիճան ունեցող, բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ անցած հոգեբան Լիլիթ Հարոյանի կողմից:

Լիլիթ Հարոյան
Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան:
Անցել է նեղ մասնագիտացված բազմաթիվ վերապատրաստումներ հոգեբանության տարբեր ուղղություններով:
Ունի նաև յոգայի միջազգային մասնագետի որակավորում:
«Աուրա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրենն է:
Վիկիպեդիա էջ
Անհատական խորհրդատվություն
Ի՞նչ է տեղի ունենում առաջին հանդիպման ժամանակ:
Ծանոթություն, եթե այցելուն որոշել է գաղտնի չմնալ: Ներկայացնում եք ձեզ հուզող հարցը, ստանում հետադարձ կապ հոգեբանից: Միասին հասկանում ենք հոգեբանական հայցը`ինչն եք ուզում փոխել, ինչի վրա եք ուզում աշխատել: Հետագայում հայցը կարող է փոխվել:

Խմբակային հոգեբանական թրեյնինգներ
Չի բավարարում այն իրավիճա՞կը, որում գտնվում ես: Զգում ես, որ պետք է մի բան փոխե՞լ: Ուրեմն ճիշտ տեղում ես:
Ուզու՞մ ես ավելի լավ հասկանալ ինքդ քեզ, կյանքդ փոխել դեպի դրականը, զարգանալ ու աճել: Գիտակցել քեզ բլոկավորող բոլոր ասպեկտները և իմանալ՝ դրանցից ինչպես ազատվել: Ազատորեն արտահայտվել և լինել ինքնավստահ:
Թրեյնինգներն ուղղված են ինքնաճանաչմանը, զարգացմանը, ներանձնային հարաբերությունների բարելավմանը, գումարային և այլ թեմաների հետ կապված ծրագրերի մաքրմանը, ինքնաընդունմանն ու դեպի ինքդ քեզ սիրելուն:
*Թրեյնինգներն անցկացվում են Zoom ծրագրով, ժամերը պայմանավորվում ենք խմբով:
*Ձեր տեսախցիկը միացված է լինում միայն ձեր ցանկությամբ:
*Թրեյնինգներն անցկացվում են պրեզենտացիայի ձևով:
*Թրեյնինգներն անցկացվում են անհատական ձևով ևս, դրա համար կապ հաստատիր ինձ հետ ինստագրամով կամ ֆեյսբուքով:
Պատահական չէ, որ դու սա կարդում ես, սիրով սպասում եմ քեզ:
Յոգա դասընթացներ
Ուզու՞մ ես լինել ավելի առողջ, մոտիվացված, շուտ արթնանալ ու սկսել առավոտդ:
Կառավարել մտքերդ, լինել էներգիայով լի ու ավելի բալանսավորված:
Սթրեսի հավանականությունը նվազեցնե՞լ: Ուզու՞մ ես ավելի երիտասարդ զգալ քեզ, ավելի խաղաղ:
Ուժեղ, ճկուն մարմին ունենա՞լ: Որ մեջքիդ ցավերն անցնեն` առանց դեղամիջոցի: Ուզու՞մ ես առողջ քուն ունենալ:
Ու այս ամենն առանց տանից դուրս գալու:
Ժամանակն է միանալու յոգայի իմ դասերին:
