Անհատական խորհրդատվություն
Ի՞նչ է տեղի ունենում առաջին հանդիպման ժամանակ:
Ծանոթություն, եթե այցելուն որոշել է գաղտնի Չմնալ:
Ներկայացնում եք ձեզ հուզող հարցը, ստանում հետադարձ կապ հոգեբանից: Միասին հասկանում ենք հոգեբանական հայցը`ինչն եք ուզում փոխել, ինչի վրա եք ուզում աշխատել: Հետագայում հայցը կարող է փոխվել:
Այցելուն և հոգեբանը որոշում են կայացնում, թե արդյո՞ք ուզում են միասին աշխատել, շարունակել թերապիան միասին, եթե դրա կարիքը կա:
Հոգեբանը ընտրում է տեխնիկան, որով աշխատելու է այցելուի հետ:
Գաղտնիությունը հոգեբանի` էթիկայի կանոնների կարևորագույն կետն է:
Առաջին հանդիպումը տևում է 40-ից 50 րոպե, հետագա հանդիպումները` 1 ժամ:
Եթե խնդիրը խիստ հրատապ չէ, ապա հանդիպումներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ: Եթե խնդիրը իսկապես էքստրիմալ է, ամեն 2-րդ օրը:
Հանդիպումները տեղի են ունենում օնլայն հարթակում:
Հոգեթերապիայի ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնագրիր
Օգտվելով անհատական խորհրդատվության ծառայություններից դուք ավտոմատ կերպով համաձայնում եք հետևյալին
1. Մասնագետն ապահովում է այցելուի կողմից տրամադրվող տեղեկությունների եւ անհատական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաեւ ծառայության մատուցման ընթացքում, այցելուի համաձայնությամբ, ձեռքբերված անձնական եւ վերջինիս գործունեության հետ կապված տվյալների գաղտնիությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ` ա) այցելուն տալիս է իր համաձայնությունը, բ) այցելուի կամ այլ անձի կյանքին վտանգ է սպառնում:
2. Սեսիայի ժամանակի հաշվարկը սկսվում է հենց նախապես պայմանավորված ժամից:
3. Սեսիայից ուշանալու պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել մասնագետին, քանի որ, հակառակ դեպքում, նախապես պայմանավորված ժամից 15 (տասնհինգ) րոպե անց սեսիան ինքստինքյան համարվում է բաց թողնված:
4. Նախապես պայմանավորված սեսիայի օրն ու ժամը փոխելու կամ չեղարկելու համար մասնագետին անհրաժեշտ է տեղեկացնել պայմանավորվածությունից առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ:
5. Սեսիային չներկայանալու պարագայում գումարը ետ չի վերադարձվում:
6. Օնլայն հանդիպումներին լավ ինտերնետ ունենալը այցելուի պատասխանատվությունն է: