Դեպրեսիայից դուրս
Մի փոքր էմոցիաների մասին:
Դու քեզ մենա՞կ ես զգում, սիրտդ ցավու՞մ է, վախենում ես ու չգիտես ի՞նչ անել: Անորոշությունը տանջու՞մ է քեզ, հուսահատության մե՞ջ ես: Սիրելի´ս, ես զգում եմ` քեզ հետ ինչ է կատարվում, ուզում եմ ասել, որ կողքիդ եմ, ձեռքդ ամուր բռնած: Հարաբերություններդ վերածվել են դեստրուկտիվ էմոցիաների՞, գիշերը քնելիս տագնա՞պ ես զգում: Ես գիտեմ` քեզ հետ ինչ է կատարվում, հասկանում եմ քեզ ու քեզ հետ եմ:
Ի՞նչ է էմոցիան, որտեղի՞ց է այն առաջանում, ինչպե՞ս վարվել դրա հետ: Արդյո՞ք մենք ճանաչում ենք մեր էմոցիաները, մեր թույլ տեղերը(տրիգեռները), խորքային համոզմունքները: Ինչու՞ ենք մենք երբեմն փոքրիկ բառից վիրավորվում, իսկ երբեմն էլ մնում անձեռնմխելի: Արդյո՞ք մենք կարողանում ենք արտահայտել մեր էմոցիաները ճիշտ ձևով, թե՞ խեղդում ենք այն մեր մեջ:
Ու՞մ համար է թրեյնինգը:
Թրեյնինգը նրանց համար է, ովքեր պատրաստ են աշխատելու իրենք իրենց հետ, առանց վախենալու նայելու դեպի իրենց ներսը և աշխատելու իրենց էմոցիաների հետ: Ովքեր ուզում են բարելավել իրենց կյանքը և հասկանալ` ինչպես են աշխատում մեր մտքերն ու էմոցիաները:
Ում համար չէ այս թրեյնինգը:
Այս թրեյնինգը այն մարդկանց համար չէ, ովքեր վախենում են փոփոխություններից, ալարում են ժամանակ տրամադրել իրենք իրենց, ում համար կոմֆորտ է նույն տեղում դոփել, ովքեր նախընտրում են ստաբիլ վատը`անորոշ ապագայից:
Այս թրեյնինգի ընթացքում սովորելու ենք:
1. Ինչպե՞ս ճանաչել մեր էմոցիաները:
2. Ի՞նչ անել դրանց հետ:
3. Հնարքներ` բալանսավորելու մեր էմոցիոնալ մարմինը:
4. Ի՞նչ կապ կա մարմնի և էմոցիայի միջև:
5. Առողջ էմոցիոնալ մարմին`առողջ մարմին:
Թրեյնինգը անցկացվում է Զում ծրագրով: