Դուք արժանի եք երջանիկ կին լինելու:
Ու՞մ համար է թրեյնինգը:
Թրեյնինգը այն մարդկանց համար է, ովքեր պատրաստ են քայլ կատարելու դեպի ինքնազարգացում, ինքնաճանաչում, լինել ուժեղ` տեսնելու իրենց վախերն ու տրիգեռները, բլոկերն ու ծրագրերը, ովքեր իսկապես պատրաստ են աշխատելու ու ժամանակ տրամադրելու, ովքեր բաց սրտով պատրաստ են փոխելու, բարելավելու կյանքը, որում ապրում են, ովքեր ինձ հետ ուզում են ուսումնասիրել` ի՞նչն է իրենց խանգարում լինել ազատ և երջանիկ, հասկանալ` ինչու են հարաբերութկյուններում որոշ բաներ կրկնվում:
Ում համար չէ այս թրեյնինգը:
Այս թրեյնինգը այն մարդկանց համար չէ, ովքեր վախենում են փոփոխություններից, ալարում են ժամանակ տրամադրել իրենք իրենց, ում համար կոմֆորտ է նույն տեղում դոփել, ովքեր նախընտրում են ստաբիլ լավը`անորոշ ապագայից:
Ի՞նչ ենք անելու թրեյնինգի ժամանակ:
1. Ուսումնասիրելու ենք, թե ի՞նչն է մեզ խանգարում լինել կանացի:
2. Առհասարակ ի՞նչ է կանացի էներգիան:
3. Ինչպե՞ս խոսել կանացի, կոնստրուկտիվ ձևով:
4. Ինչպե՞ս ներազդել տղամարդուն` առանց նրա գլխի ընկնելու:
5. Ուսումնասիրելու ենք մեր վախերն ու վարքի մոդելները:
6. Բուժելու ենք այն ամենը, ինչ կապված է սեքսի հետ` անկախ նրանից` սեռական կյանքով ապրում եք, թե ոչ:
7. Ուսումնասիրելու ենք, թե ինչու ենք մեր կյանք ձգում նույնատիպ տղամարդկանց:
Թրեյնինգը անցկացվում է Զում ծրագրով: