Դուք արժանի եք հարմոնիկ հարաբերություններ ունենալու:
Ու՞մ համար է թրեյնինգը:
Թրեյնինգը զույգերի, ամուսնական զույգերի համար է, ովքեր ուզում են բարելավել իրենց հարաբերությունները, հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կանացիությունն ու տղամարդկային էներգիան և ինչպես հասնել ներդաշնակության: Թրեյնինգը նրանց համար է, ովքեր պատրաստ են աշխատելու իրենք իրենց հետ: Թրեյնինգին կարող են մասնակցել նաև առհասարակ մարդիկ, որոնք ուզում են ունենալ կոնստրուկտիվ հարաբերություններ:
Ում համար չէ´այս թրեյնինգը:
Այս թրեյնինգը այն մարդկանց համար չէ, ովքեր վախենում են փոփոխություններից, ալարում են ժամանակ տրամադրել իրենք իրենց, ում համար կոմֆորտ է նույն տեղում դոփել, ովքեր նախընտրում են ստաբիլ լավը`անորոշ ապագայից:
Ի՞նչ ենք անելու թրեյնինգի ժամանակ:
1. Պարզելու ենք, թե ինչ է իրենից ներկայացնում տղամարդկային և կանացի էներգիաները:
2. Կոնստրուկտիվ հաղորդակցման ձևերը:
3. Ի՞նչ անել ներդաշնակ հարաբերությունների հասնելու համար:
4. Ինչպե՞ս խոսել միմյանց հետ «տաբու» թեմաներից:
5. Ի՞նչ է կարիքը ու ինչպե՞ս խոսել դրա մասին:
6. Ինչպե՞ս հարթել կոնֆլիկտները:
7. Ինչպե՞ս կատարել «գործարքներ» հարաբերություններում:
Թրեյնինգը անցկացվում է Զում ծրագրով: