Տաբու, Սեքսուալություն (18+)
Ի՞նչ է սեքսուալությունը:
Ի՞նչ է սեքսուալությունը, արդյոք այն ի ծնե է, թե՞ ձեռքբերովի: Ինչպե՞ս զգալ սեքսուալ, հատկապես երեխա ունենալուց հետո: Ինչպե՞ս վերականգնել ինքնավստահությունը: Սեքսուալության և էմոցիաների կապի ուսումնասիրություն:
Ու՞մ համար է թրեյնինգը:
Թրեյնինգը միայն կանանց համար է:
Կանանց, ովքեր ունեն սեռական կյանք:
Նաև կանանց, ովքեր ծննդաբերել են և չեն զգում իրենց այլևս սեքսուալ:
Կանանց, ովքեր չեն ընդունում իրենց մարմինը: Կանանց, ովքեր ուզում են առողջ մտածելակերպ ունենալ դեպի սեքսը, կամ ուղղակի հետաքրքրված են թեմայով:Թրեյնինգին կարող են մասնակցել միայն 18 տարին լրացած կանայք:
Ում համար չէ այս թրեյնինգը:
Մի փոքր դիմադրությունը նորմալ է այս թեմայի շուրջ` ելնելով Հայաստանում սեռական դաստիարակության բացակայությունից և թեման փակ լինելուց, ուստի նորմալ է, եթե կզգաք ամոթ, մեղքի զգացում կամ այլ էմոցիա:
Թրեյնինգին չեն կարող մասնակցել մարդիկ, ովքեր ուզում են դոփել նույն տեղում և չեն ուզում փոփոխություններ: Ովքեր պատրաստ չեն ներդնել գումար, ժամանակ` դեպի իրենց զարգացումը:
Այս թրեյնինգի ընթացքում սովորելու ենք:
1. Ուսումնասիրելու ենք սեքսի և ինքնագնահատականի կապը:
2. Ուսումնասիրելու ենք սեքսի և էմոցիայի կապը:
3. Վերանայելու ենք համոզմունքները, որոնք ունենք սեքսի վերաբերյալ:
4. Ինչու՞ մեզ չենք զգում սեքսուալ:
5. Օրգազմի նշանակությունը:
6. Իմանալու ենք գաղտնիքներ կանանց մասին:
Թրեյնինգը անցկացվում է Զում ծրագրով: