Յոգա դասընթացներ
Ուզու՞մ ես լինել ավելի առողջ, մոտիվացված, շուտ արթնանալ ու սկսել առավոտդ:
Կառավարել մտքերդ, լինել էներգիայով լի ու ավելի բալանսավորված:
Սթրեսի հավանականությունը նվազեցնե՞լ:
Ուզու՞մ ես ավելի երիտասարդ զգալ քեզ, ավելի խաղաղ:
Ուժեղ, ճկուն մարմին ունենա՞լ: Որ մեջքիդ ցավերն անցնեն` առանց դեղամիջոցի:
Ուզու՞մ ես առողջ քուն ունենալ:
Ու այս ամենն առանց տանից դուրս գալու:
Ժամանակն է միանալու յոգայի իմ դասերին:
Ինչպես սկսեցի զբաղվել յոգայով:
Երբ փոքր էի ու լսում էի "յոգա" կամ "յոգ" բառը, մտածում էի` դա այն մարդն է, որը քայլում է ապակիների վրայով, կամ կրակի միջով, և նրան ոչինչ չի պատահում:?
Երբ 20 տարեկան էի, մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեսնելու բարեկամներիս: Շուտով ծանոթացա մի կնոջ հետ, ում անունը ևս Լիլիթ էր. նա Նևադա նահանգում ուներ ամենամեծ կլասիկ երաժշտական դպրոցը, որը կոչվում էր "Ռենեսանս", որը թարգմանաբար նշանակում է Վերածնունդ: Ես որոշ ժամանակ աշխատեցի հենց այդ դպրոցում և շուտով նաև ապրելու տեղափոխվեցի այդ կնոջ տուն: Այդ կինը, լինելով 40-ն անց, ուներ 25 տարեկան կնոջ մարմին, որը ինձ ուղղակի ապշեցնում էր:
Մի օր նա կիսվեց ինձ հետ` պատմելով, որ ուռուցք է ունեցել, և մի օր լինելով մի Մեծ ուսուցչի մոտ` խորհուրդ է ստացել զբաղվել յոգայով, մեդիտացիաներով:
Դուք երևի արդեն գուշակում եք, որ ինքն էր բուժել էր իր ուռուցքը, բացի դրանից գիտակցել էր կյանքի իմաստը, մահը: Նա ունեցել էր մարմնից դուրս գտնվելու փորձ:
Ես այնպես ոգեշնչվեցի այդ պատմությամբ, որ սկսեցի մեդիտացիայով զբաղվել դեռևս 20 տարեկանում: Լիլիթը ինձ նվիրեց մի գիրք` մեդիտացիաների մասին, որը ես մեծ հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել: Դե իհարկե ինձ մոտ ոչինչ չէր ստացվում: Ես նստում էի 3 րոպե, և աշխարհի բոլոր մտքերը այդ ժամանակ հավաքվում էին ուղեղումս` ապագա պլաններս, անցյալ պատմություններ...Մի խոսքով, հանգիստ չէի կարողանում նստել: Շատ շուտով ես հուսահատվեցի և թողեցի իմ պրակտիկաները:
Երբ 22 տարեկան էի, ընկերուհուս հետ հաճախում էի մարզասրահ, որտեղ կային նաև յոգային մոտ դասընթացներ, և քանի որ դրանք մեզ դուր էին գալիս, որոշեցինք ընկերուհուս հետ հաճախել յոգայի ստուդիա և ավելի խորը ուսումնասիրել յոգան:
Դե ի´նչ, մտածում եք այդ պահից ես սկսեցի զբաղվել յոգայո՞վ ու առաջին քայլե՞րս արեցի: Ո´չ, ո´չ, ես չհավանեցի դասը, ուսուցչին, և մտածեցի, որ յոգան ինձ համար չէ: Մտածեցի, որ էլ չեմ հաճախի յոգայի, վերջ:
Անցավ ևս 2 տարի: Ես 24 տարեկան էի, և իմ կյանքում դեպրեսիայի փուլ սկսվեց. կյանքս իմաստազրկվել էր: Փակվեցի իմ մեջ 11 օր. սկսեցի վերանայել կյանքս: Հիշեցի այն բոլոր մարդկանց, որոնք ինձ ոգեշնչել են, հիշեցի նրանց խորհուրդները, Լիլիթին, այն, որ նա բուժվել էր յոգայի միջոցով, որ միշտ ինձ ասում էր` զբաղվի´ր յոգայով: Վերանայեցի սնունդս, ի դեպ դարձա բուսակեր, բայց դրա մասին ավելի ուշ կխոսեմ: Վատ սովորություններս փոխեցի լավ սովորություններով:
Հանդիպեցի իմ առաջին իրական ուսուցչին` Սվետլաննային, ում հետ էլ սկսվեց իմ ճանապարհորդությունը դեպի յոգայի աշխարհ: Ես սիրահարվեցի յոգային, և առայժմ դրանք իմ ամենաերկար հարաբերություններն են կյանքիս ընթացքում:☺️
Յոգան ինձ տվեց պատասխաններ, որոնք չէի գտնում հոգեբանության մեջ: Ես բացեցի հոգեբանական իմ կենտրոնը` Աուրան, որը գործեց 2 տարի:
Հետո սկսեցի մանկությանս երազանքներն ի կատար ածել` սկսեցի դերասանական կարիերաս և պարը: Այո, իսկապես երբեք ուշ չէ: Հիմա այնքան շնորհակալ եմ իմ դեպրեսիային, որն ինձ դարձրեց ավելի ուժեղ և այն, ինչ կամ հիմա:
Ես սկսեցի յոգայի հաճախել ամեն օր, նույնիսկ` օրը 2 անգամ:
Մի օր Սվետլաննան ինձ առաջարկեց անցնել յոգայի ուսուցչական կուրս Հնդկաստանի իր ուսուցչի հետ` ասելով, որ իմ մեջ տեսնում է յոգայի հիանալի ուսուցիչ:
Լսելով այս առաջարկը` իմ մեջ նկատեցի դիմադրություն` դառնալու ուսուցիչ: Ես մտածում էի` գուցե յոգան իմ ամբողջ կյանքում դառնա իմ ամենօրյա պրակտիկան, բայց ուսուցի՞չ, չէ, իմը չէ:
Սվետան ինձ ոգեշնչեց, ասաց, որ կուրսը հենց ինձ համար է, նույնիսկ եթե չուզենամ ուսուցիչ դառնալ, կուրսը միայն օգտակար կլինի ինձ համար: Ես մտածեցի, դե եթե ինձ համար է, հետաքրքրական է այս ուսմունքը, ապա ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը` ուսումնասիրելու յոգան ավելի մոտիկից և ավելի խորությամբ:
Յոգայի միջազգային ուսուցչի որակավորմանն ու աստիճանին հասա (2015)՝ ուսանելով Յոգայի հայկական ֆեդերացիայի և Հնդկաստանում Քաշմիր շաիվիզմի յոգայի դպրոցում (ուսուցիչ՝ Ամիտ Ռաինա` Amit Raina):
Այնուհետև,ավելու ուշ, վերապատրաստվեցի նաև Հնդկաստանում, նույն դպրոցում` անցնելով Վերականգնողական յոգայի 300 ժամյա կուրսը:
Ի՞նչ է տվել ինձ յոգան առհասարակ:
1. Գիտակից կյանք
2. Մարմնիս և մտքիս տիրապետում
3. Ուժեղ դիմադրողականություն
4. Խաղաղություն և հանգստություն
5. Առողջության բարելավում
6. Բալանս
7. Ինքնաճանաչում
8. Էմոցիոնալ ինտելեկտ
9. Շնորհակալության զգացում
10. Լարան?(շպագատ)
11. Վստահություն
Ամսական փաթեթներ
Յոգա
Տևողությունը` 40 րոպե
Երկուշաբթի և հիգշաբթի` առավոտյան ժամը 7-ին
Յոգա PRO
Յոգա + մեդիտացիա կամ հարցեր յոգայի մասին, դասից անմիջապես հետո
Տևողությունը 1 ժամ
Երկուշաբթի և հիգշաբթի` առավոտյան ժամը 7-ին
Յոգա VIP
Յոգա + ինդիվիդուալ մեդիտացիա հատուկ ձեր խնդրի լուծման համար կամ խորհրդատվություն խնդրի վերաբերյալ:
Տևողությունը 1.5 ժամ
Երկուշաբթի և հիգշաբթի` առավոտյան ժամը 7-ին